Ուզբեկստանում կայացել է Զարիֆի և Մոգերինիի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i75956-Ուզբեկստանում_կայացել_է_Զարիֆի_և_Մոգերինիի_հանդիպումը
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կայացած «Անվտանգությունն ու կայուն զարգացումը Կենտրոնական Ասիայում» միջազգային համագումարի շրջանակում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2017 14:25 Asia/Tehran
  • Ուզբեկստանում կայացել է Զարիֆի և Մոգերինիի հանդիպումը

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կայացած «Անվտանգությունն ու կայուն զարգացումը Կենտրոնական Ասիայում» միջազգային համագումարի շրջանակում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը:

Ուրբաթ օրը կայացած հանդիպմանը, զրուցակիցները քննարկել են կողմերին հուզող և Իրանի միջուկային համաձայնության հետ կապված հարցեր:

Երկու օր առաջ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն Վաշինգտոնում, ԱՄՆ պետայրերի հետ հանդիպումներից հետո, կարևորել էր ՀԳՀԾ-ն և Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանումը: Մոգերինին նաև բացառել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մասին վերստին բանակցելու հավանականությունը:

Համագումարին առընթեր, ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ: Հանդիպմանը քննարկվել են հատկապես գիտական ու տնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհները: