Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի կառույցները
https://parstoday.ir/hy/news/world-i75978-Էրդողանը_կոչ_է_արել_բարեփոխել_ՄԱԿ_ի_կառույցները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բարեփոխել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կառույցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2017 09:38 Asia/Tehran
  • Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի կառույցները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բարեփոխել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կառույցները:

Այս մասին հաղորդում է թուրքական «TRT» հեռուստաալիքի պաշտոնական կայքը: Ըստ թուրք առաջնորդի` անհարժեշտ է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը վերածել մի կառուցի, որտեղ կներկայացվեն բոլոր դավանանքների և էթնիկ խմբերի ներկայաուցիցիչներ: «ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է դառնա համաշխարհային հանրության արտացոլումը: Ներկայում իրավիճակն այլ է: ՄԱԿ-ում նման կառույցը չի կարող արդարացի լինել»,- ասել է Էրդողանը: Նախագահ Էրդողանը քննադատել է Արևմուտքի երկրները, որտեղ, ըստ նրա, լայնորեն տարածված են իսլամաֆոբիայի դրսևորումներ: «Ցավոք, Արևմուտքում տարածված իսլամաֆոբիայից հիմնականում տուժում են մահմեդական կանայք: Եվրոպական երկրներում գնալով էլ ավելի է տարածվում հիջաբ կրելու արգելքը` դրանով սահմանափակելով հասարակական կյանքին կանանց մասնակցությունը»,- մեկնաբանել է Էրդողանը` հավելելով, որ այն երկրներում, որոնք «առավել շատ են սիրում Թուրքիային ժողովրդավարություն սովորեցնել, խրախուսվում է մարդու հիմնարար իրավունքների խախտումը»:

Ankakh.com