Բարսելոնայում ցուցարարները պահանջել են Կատալոնիայի տարածքի պաշտոնատարների ազատ արձակումը
Իսպանիայի Բարսելոնա քաղաքի հազարավոր բնակիչներ, շաբաթ երեկոյան տեղի ունեցած ցույցի ժամանակ պահանջել են ազատ արձակել մեկ շաբաթ առաջվանից Իսպանիայի ազգային դատարանի վճռով կալանքի տակ գտնվող Կատալոնիայի տարածքի տեղական կառավարության նախկին 8 անդամներին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ բողոաքարարները վանկարկել են «Ազատություն, ազատություն», «Պուչդեմոնը մեր տարածքային կառավարության ղեկավարն է» և «Մենք հանրապետություն ենք» կարգախոսները:
Նոյեմբերի երեքին հրապարակած դատավճռով, Իսպանիայի ազգային դատարանը ապաստամբության, դավադիր քայլի ու հանրային գույքի չարաշահման մեղադրանքով, Կատալոնիայի տեղական կառավարության նախագահ Կառլս Պուչդեմոնի և նրա մերձավորների համար որպես խափանման միջոց ընդունեց կալանքը:
Պուչդեմոնն ու իր կառավարության չորս անդամները հոկտեմբերի 30-ին Իսպանիայից մեկնեցին Բելգիա: Նա Բելգիայում իրեն հանձնեց ոստիկանությանը:
Բելգիայի ոստիկանությունը պայմանական կերպով ազատ արձակեց Պուչդեմոնին ու նրան ուղեկցողներին:
Կատալոնիայի տարածքում հոկտեմբերի 1-ին Իսպանիայից անկախացման հանրաքվե անցկացվեց: Հանրաքվեի արդյունքում քվեարկողների 90 տոկոսն իր ձայնը տվեց հօգուտ Իսպանիայից Կատալոնիայի անկախացման:
Միևնույն ժամանակ, Իսպանիայի պաշտպանության նախարարը Ռուսաստանում ակտիվ սոցիալական ցանցերին մեղադրել է Կատալոնիայի տարածքի հանրաքվեին միջամտելու մեջ:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության՝ Իսպանիայի պաշպանության նախատրար Մարիա Դոլորես Դե Քոսփեդալն ասել է, որ Կատալոնիայի տարածքի վերջին լարվածությունների ժամանակ Ռուսաստանից ուղղված խափանիչ ուղերձներ են հրապարակվել այդ երկրի սոցիալական ցանցերում: