ԵՄ-ը թերացել է սիրիացի փախստականներին օգնելու հարցում
Եվրամիության զեկույցի համաձայն՝ միությունը չի կատարել Թուրքիայում սիրիացի փախստականներին օգնելու հարցում իր հանձնառությունները:
Եվրամիության ինտերնետային կայքի հաղորդմամբ, 2015 թվականի նոյեմբերի 29-ին Եվրամիության և Թուրքիայի միջև կայացած նիստում վավերացվել է մինչև 2017 թվականի ավարտը Թուրքիայում սիրիացի փախստականների համար երեք միլիարդ եվրո գումարի վճարումը, սակայն առ այսօր Թուրքիային միայն 908 միլիոն եվրո է վճարվել :
Դա այն դեպքում, երբ մեկ միլիարդ 78 միլիոն եվրո բյուջեով Թուրքիայում սիրիացի փախստականներին օգնության 55 նախագծեր են վավերացվել ԵՄ կոմիտեի կողմից:
Եվրամիության ու Թուրքիայի գերագույն նիստում նաև որոշվել էր երկրորդ փուլի համար երեք միլիոն եվրո գումարի վճարում կատարել 2017-2018 թվականների համար:
Եվրամիության հումանիտար օգնությունները հատկացվելու են սիրիայի երեք միլիոն փախստականների կարիքները բավարարելու համար, սակայն ԵՄ-ը չի կատարել իր հանձնառությունները:
Թուրքիայի կառավարության հայտարարությամբ, առ այսօր 25 միլիարդ դոլար է ծախսվել այդ երկրում սիրիացի փախստականների համար: