ԱԷՄԳ-ի սեզոնային զեկույցում հաստատվել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը
ԱԷՄԳ-ն իր սեզոնային վերջին զեկույցում կրկին հաստատեց ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը:
«Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն երկուշաբթի օրն Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային համաձայնությունը գործադրման հանձնվելուց հետո իր 9-րդ սեզոնային զեկույցում հաստատեց իր պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը:
ԱԷՄԳ-ի գերատեսչի սեզոնային զեկույցում ասված է, որ Իրանի ուրանի պաշարները շատ ավելի քիչ են ՀԳՀԾ-ով սահմանված քվոտայից:
ԱԷՄԳ-ի գերատեսուչն իր զեկույցում նաև հաստատել է, որ Իրանը հարգել է ծանր ջրի պաշարների քվոտան:
ԱԷՄԳ-ն նախկին 8 սեզոնային զեկույցներում հաստատել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը:
Միջուկային համաձայնության կետերի հանդեպ Իրանի հավատարմությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից չհաստատվելուց հետո, սա գործակալության առաջին զեկույցն է: