Գործադրման հանձնվեց Թրամփի հակամիգրացիոն հրամանի մի մասը
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի դատարաններից մեկի արտոնությամբ, գործադրման հանձնվեց որոշ երկրների, հիմնականում իսլամական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ սահմանափակող Թրամփի հակամիգրացիոն հրամանի մի մասը:
«Ռոյտերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի իներորդ շրջանի վերաքննիչ դատարանը մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող Թրամփի որոշումն իրագործելու վճիռ արձակեց:
ԱՄՆ-ի կառավարության պահանջով արձակված այդ դատավճիռը կրկին գործադրման է հանձնում ԱՄՆ-ի հետ ուղղակի կապ չունեցող հիմնականում իսլամական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող հրամանը:
Ավելի վաղ, Հավայիում մի դատարան ևս այն պատճառաբանությամբ, որ դաշնային միգրացիայի օրենքը Թրամփին թույլ չի տալիս արգելել ուղևորություններն այդ երկիր, դադարեցրեց հրամանի գործադրումը:
2017 թ. սեպտեմբերի 24 -ին հրապարակված Թրամփի հակամիգրացիոն վերջին հրամանը , արգելելու է որոշ երկրների, այդ թվում՝ Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Եմենի, Սումալիի, Չադի և Հյուսիսային Կորեայի քաղաքացիների, ինչպես նաև Վենեսուելայի մի շարք պաշտոնատարների մուտքն ԱՄՆ:
Իսլամաֆոբիա ու իսլամատյացություն կողմնորոշմամբ Թրամփի հակամիգրացիոն հրամանները, բողոքի մեծ ալիք են բարձրացրել ԱՄՆ-ի ներսում ու դրսում: