Հրաձգություն Կալիֆորնիայի տարրական դպրոցի մոտ, 3 մարդ զոհվել է
Նոյեմբեր 15, 2017 06:18 Asia/Tehran
Կալիֆորնիայի Թեհամա շրջանի տարրական դպրոցի մոտ հրաձգության արդյունքում առնվազն երեք մարդ զոհվել է, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ հրաձիգը ոստիկանության կողմից սպանվել է:
Դեռ հայտնի չէ մահացածների թվում կան արդյոք դպրոցականներ:
ԶԼՄ տվյալներով՝ 6-ամյա երեխան հրազենային վնասվածքներ է ստացել, վիրավորվել է նաեւ 30-ամյա տղամարդ:
Հրաձգության պատճառներրի եւ դեպքի մասին այլ մանրամսասներ չեն հաղորդվում: Դեպքի վայրում աշխատում են մոտ 100 ոստիկաններ:
News.am
Պիտակ