Քըլըչդարօղլու. Այսօր երկրում ունենք սովից մահացող սիրիացի փախստականներ
https://parstoday.ir/hy/news/world-i76187-Քըլըչդարօղլու._Այսօր_երկրում_ունենք_սովից_մահացող_սիրիացի_փախստականներ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության  (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության նիստի ժամանակ հետաքրքրվել է, թե ինչպես են իշխանությունները փախստականների համար նախատեսված գումարները ծախսում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2017 12:55 Asia/Tehran
  • Քըլըչդարօղլու. Այսօր երկրում ունենք սովից մահացող սիրիացի փախստականներ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության  (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության նիստի ժամանակ հետաքրքրվել է, թե ինչպես են իշխանությունները փախստականների համար նախատեսված գումարները ծախսում:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, դիմելով  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հետևյալ հարցադրումն է արել.

«Նախ Նախագահ Էրդողանը սիրիացի փախստականների համար ծախսվող գումարի վերաբերյալ հայտարարություն արեց և նշեց, որ մեր սիրիացի եղբայրների համար 10 մլրդ դոլար է ծախսվել: Շանլըուրֆայում ելույթի ժամանակ ասաց, որ ծախսել են 30 մլրդ դոլար: Մենք մանրակրկիտ ուսումնասիրություն կատարեցինք, սակայն չկարողացանք պարզել, թե որքան գումար է իրականում ծախսվել: Պաշտոնական որևէ հայտարարություն չկա: Եթե իսկապես այդ 30 միլիոն դոլարը ծախսվել է փախստականների համար, ապա ի՞նչպես կբացարտեք այն փաստը, որ այսօր երկրում ունենք սովից մահացող սիրիացիներ: Այդ գումարը պետք է, որ բավականացներ բոլոր փախստականների գոյությունը ապահովելու համար»:

Թուրքիայում բնակվող սիրիացի ներգաղթյալների ընդհանուր թիվը հասել է 3 մլն 208 հազ.131-ի:  Ամենաշատ սիրիացի ներգաղթյալները Ստամբուլում են,  2-րդ տեղում է Սիրիային սահմանամերձ Շանլըուրֆա նահանգը ՝ 445 հազ. 584 ներգաղթյալներով:

panorama.am