Թուրքիան վարժեցնում է Ադրբեջանի դիպուկահարներին
Թուրքիայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Ադրբդեջանի հատուկ ծառայության ուժերի դիպուկահարները վարժանքներ են ստանում Անկարայում գտնվող Թուրքիայի հատուկ ծառայության ուժերի բազայում:
Թուրքիայի «Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հայտարարության համաձայն՝ այս տարի բացի Թուրքիայի հատուկ ծառայության ուժերի 7000 անդամներից, նման վարժություններ են փոխանցվել նաև Ադրբեջանի անվտանգության ուժերին:
«Թուրքիայի և Ադրբեջանի անվտանգության ծառայությունների պայմանավորվածության համաձայն, Ադրբեջանի ԱԱԾ-ի 20 դիպուկահարներ Անկարայում մասնակցել են Թուրքիայի հատուկ ծառայության ուժերի վարժանքներին»,-նշված է հաղորդման մեջ:
Ադրբեջանցի դիպուկահարները Թուրքիայում տեսական ուսուցումներից բացի, հեռու և մոտիկ տարածությունների վրա գտնվող թիրախները հարվածելու գործնական վարժանքներ են ստացել: