Թուրքիան վարժեցնում է Ադրբեջանի դիպուկահարներին
https://parstoday.ir/hy/news/world-i76213-Թուրքիան_վարժեցնում_է_Ադրբեջանի_դիպուկահարներին
Թուրքիայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Ադրբդեջանի հատուկ ծառայության ուժերի դիպուկահարները վարժանքներ են ստանում Անկարայում գտնվող Թուրքիայի հատուկ ծառայության ուժերի բազայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2017 04:22 Asia/Tehran
  • Թուրքիան վարժեցնում է Ադրբեջանի դիպուկահարներին

Թուրքիայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Ադրբդեջանի հատուկ ծառայության ուժերի դիպուկահարները վարժանքներ են ստանում Անկարայում գտնվող Թուրքիայի հատուկ ծառայության ուժերի բազայում:

Թուրքիայի «Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հայտարարության համաձայն՝ այս տարի բացի Թուրքիայի հատուկ ծառայության ուժերի 7000 անդամներից, նման վարժություններ են փոխանցվել նաև Ադրբեջանի անվտանգության ուժերին:

«Թուրքիայի և Ադրբեջանի անվտանգության ծառայությունների պայմանավորվածության համաձայն, Ադրբեջանի ԱԱԾ-ի 20 դիպուկահարներ Անկարայում մասնակցել են Թուրքիայի հատուկ ծառայության ուժերի վարժանքներին»,-նշված է հաղորդման մեջ:

Ադրբեջանցի դիպուկահարները Թուրքիայում տեսական ուսուցումներից բացի, հեռու և մոտիկ տարածությունների վրա գտնվող թիրախները հարվածելու գործնական վարժանքներ են ստացել: