Նոյեմբեր 16, 2017 11:28 Asia/Tehran
  • Զիմբաբվեում իրականացել է ռազմական հեղաշրջում

Երեկ Զիմբաբվեում իրականացել է ռազմական հեղաշրջում: Զինվորականները, գլխավոր շտաբի պետ Չիվենգիի գլխավորությամբ գրավել են բոլոր կառավարական օբյեկտները և հայտարարել, որ նրանց գլխավոր նպատակն է հեռացնել Մուգաբեի շրջապատի որոշ մարդկանց:

Մասնավորապես արդեն ձեռբակալված է ֆինանսների նախարար Չոմբոն:Դիտորդների կարծիքով զինվորականների գլխավոր թիրախը Մուգաբեի կինն է Գռեյսը, ով նույնպես հավակնում է նախագահի պաշտոնին:Փորձագետների կարծիքով 93-ամյա Մուգաբեն արդեն ի վիճակի չի ղեկավարել երկիրը, որի պատճառով ել սկսվել է պայքար իշխանության համար իր շրջապատում,ինչն ել ավարտվում է երեկվա ռազմական հեղաշրջմամբ:

zham.am/ 

Պիտակ