Բրյուսելը շահագրգռված Է ԵԱՏՄ-ի հետ կապերի կարգավորմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i76251-Բրյուսելը_շահագրգռված_Է_ԵԱՏՄ_ի_հետ_կապերի_կարգավորմամբ
Եվրամիությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ներուժ Է տեսնում եւ հանդես Է գալիս ավելի սերտ փոխգործակցության օգտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2017 16:17 Asia/Tehran
  • Բրյուսելը շահագրգռված Է ԵԱՏՄ-ի հետ կապերի կարգավորմամբ

Եվրամիությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ներուժ Է տեսնում եւ հանդես Է գալիս ավելի սերտ փոխգործակցության օգտին:

Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտարարել Է Ռուսաստանում Եվրամիության դեսպան Մարկես Էդերերը՝ ելույթ ունենալով «Եվրոպան Ատլանտիկայից մինչեւ Խաղաղ օվկիանոս» բանավեճի ընթացքում, որը նվիրված Էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի 30-ամյակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Եվրոպական մոտեցումն այն Է, որ մենք կցանկանայինք համագործակցել մաքսային միությունների հետ, հանդես ենք գալիս բաց շուկաների օգտին եւ ցանկանում ենք ավելի սերտորեն համագործակցել ԵԱՏՄ-ի հետ»,-ասել Է դեսպանը: «Կարծիք կա, որ ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ ԵԱՏՄ-ն ազատ առեւտուր ունեն, բայց դեպի այդ նպատակ տանող ճանապարհը դեռ շատ երկար Է»,-հավելել Է Էդերերը: Դիվանագետի կարծիքով՝ «ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի համագործակցությունը ներուժ ունի, եւ հնարավորություն կա փոխգործակցելու ավելի բարձր մակարդակով»:

Armenpress.am