Գերմանիայի ԱԳ նախարար.«Գերմանիան չի լռելու սաուդցիների նկատմամբ»
Գերմանիայի ԱԳ նախարարը նախազուշացրել է, որ սաուդցիների մոտ ավելացել է արկածախնդրական հոգեբանությունը և դրա նկատմամբ Եվրոպան չի լռելու:
Ալ-Ջազիրե հեռուստատեսության հաղորդմամբ, ուրբաթ օրը Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը խստորեն քաննադատել և ոչ սովորական է համարել Լիբանանի հրաժարված վարչապետ Սաադ Ալ-Հարիրի վերաբերյալ Սաուդյան Արաբաիայի քայլերը:
Նշելով որ Սաուդյան Արաբաիաի իշխանավորների մեջ զարգացել է արկածախնդրական հոգեբանությունը, Գաբրիելը շեշետել է.«Եվրոպան այդ կարգի խնդիրների նկատմամբ չի լռելու»:
«Եմենի ու Կատարի դեմ բախումներից հետո Սաուդյան Արաբիայի որդեգրած քաղաքականությունն իր գագաթնակետին է հասել»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Զիգմար Գաբրիելը հավելել է.«Ոչ ոք չի կարող Ալ-Հարիրիին և նրա ընտանիքին հարկադրել մերժել Ֆրանսիա մեկնելու հրավերը»:
Վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնին, չորեքշաբթի օրը Ելիսեյան պալատը հայտարարել է, որ նախատեսվում է, որ Լիբանանի վարչապետ Սաադ Ալ-Հարիրին ու նրա ընտանիքը Ռիադից մեկնեն Փարիզ: