Տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջում են Զիմբաբվեի նախագահի հրաժարականը
(last modified Sun, 19 Nov 2017 06:49:38 GMT )
Նոյեմբեր 19, 2017 10:19 Asia/Tehran
  • Տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջում են Զիմբաբվեի նախագահի հրաժարականը

The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականի կողմնակից տասնյակ հազարավոր քաղաքացիներ երկրի մայրաքաղաք Հարարեում բողոքի ցույցի են մասնակցում: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականի տվյալներով՝ բողոքի ակցիան քաղաքի կենտրոնում է կազմակերպվել, իսկ դրա շատ մասնակիցներ փողոցներ դուրս եկել են ազգային դրոշներով: Նոյեմբերի 15-ին զինվորականները արգելափակել էին դեպի Զիմբաբվեի պետական կառույցներ տանող ճանապարհները, վերահսկողություն սահմանել ռադիոյի և հեռուստատեսության կառույցներում, իսկ նախագահ Մուգաբեին տնային կալանքի տակ վերցրել: Միևնույն ժամանակ զինվորականները պնդում են, որ խոսքը պետական հեղաշրջման մասին չէ:

Ankakh.com