Եվրամիությունը կկրճատի Թուրքիային հատկացվող ֆինանսական օգնության ծավալը
https://parstoday.ir/hy/news/world-i76381-Եվրամիությունը_կկրճատի_Թուրքիային_հատկացվող_ֆինանսական_օգնության_ծավալը
Եվրամիությունը մտադիր է կրճատել Թուրքիային հատկացվելիք ֆինանսական օգնությունը, որը տրամադրվում է ԵՄ անդամակցության թեկնածուների աջակցման ծրագրի շրջանակներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2017 08:35 Asia/Tehran
  • Եվրամիությունը կկրճատի Թուրքիային հատկացվող ֆինանսական օգնության ծավալը

Եվրամիությունը մտադիր է կրճատել Թուրքիային հատկացվելիք ֆինանսական օգնությունը, որը տրամադրվում է ԵՄ անդամակցության թեկնածուների աջակցման ծրագրի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է DW.com-ը, 2018 թվականի բյուջետային ծրագրի քննարկման ժամանակ, որը կայացել է նոյեմբերի 18-ին, որոշում է կայացվել 105 մլն եվրոյով նվազեցնել Անկարային հատկացվող դրամական միջոցների ծավալը՝ բյուջեի առաջին նախագծի համեմատ, որը կազմել է Եվրահանձնաժողովը: Միևնույն ժամանակ ԵՄ դիվանագիտական աղբյուրներիշը հաղորդում են, որ ևս 70 մլն եվրո կվճարվի, եթե միայն Բրյուսելում առաջընթաց տեսնեն Անկարայի կողմից իրավարար պետության սկզբունքների պահպանման հարցում:Այսօր ԵՄ խորհրդի նիստում համաձայնեցված բյուջեն, որը հաշվարկվել է հաջորդ տարվա համար, ներառում է 144.7 մլրդ եվրոյի ծախս: Այն 10 մլրդ-ով ավելին է, քան նախորդ տարի:Թուրքիան ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու է դարձել 2004-ին:

tert.am/