Մեծ Բրիտանիայում կործանվել է աշխարհի խոշորագույն օդային ապարատը
Նոյեմբեր 19, 2017 08:51 Asia/Tehran
Մեծ Բրիտանիայում աշխարհի խոշորագույն օդանավ Airlander 10-ը կործանվել է:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Թռչող սարքը, որը իրենից ներկայացնում է ինքնաթիռի և դիրիժաբլի հիբրիդ, կործանվել է Բեդֆորդշիրի կոմսության դաշտում: Ականատեսները նշում են, որ օդանավը բախվել է ծառերին, ինչը հանգեցրել է հելիումի արտահոսքի: 20-տոննա քաշ ունեցող Airlander 10-ը ամբողջովին ավերվել է:
Armenpress.am
Պիտակ