Սեյսմոլոգները 2018 թվականին կանխատեսում են ողջ աշխարհում հզոր երկրաշարժերի աճ
https://parstoday.ir/hy/news/world-i76447-Սեյսմոլոգները_2018_թվականին_կանխատեսում_են_ողջ_աշխարհում_հզոր_երկրաշարժերի_աճ
2018 թվականին երկրի վրա կարող է զգալիորեն մեծանալ ավերիչ երկրաշարժերի թիվը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2017 07:44 Asia/Tehran
  • Սեյսմոլոգները 2018 թվականին կանխատեսում են ողջ աշխարհում հզոր երկրաշարժերի աճ

2018 թվականին երկրի վրա կարող է զգալիորեն մեծանալ ավերիչ երկրաշարժերի թիվը:

Նման եզրակացության են եկել գիտնականները՝ պարզելով, որ Երկրի պտտվելու արագության փոփոխությունն ուժեղ սեյսմիկ ակտիվություն է առաջացնում, հայտնում է The Guardian-ը:

Բոուլդերի Կոլորադոյի համալսարանից երկրաֆիզիկոս Ռոջեր Բիլհամը և Միսուլայում Մոնտանայի համալսարրանից Ռեբեկա Բենդիքը ուսումնասիրել են 1900 թվականից ի վեր 7 մագնիտուդից բարձր երկրաշարժերի վիճակագրությունը: Դիտարկումները ցույց են տվել, որ երկրաշարժերն ավելի հաճախակի են տեղի ունենում, եթե իր առանցքի շուրջը երկրագնդի պտտվելու արագությունը փոքր-ինչ նվազում է:
Geophysical Research letters ամսագրում հրապարակված իրենց եզրակացությունները գիտնականները ներկայացրել են Ամերիկյան երկրաբանական հասարակության  ամենամյա համաժողովի ժամանակ:
XX դարում հայտնաբերվել է նման հինգ ժամանակահատված, երբ երկրաշարժերի թիվը զգալիորեն գերազանցել է միջին թիվը:
«Այդ ժամանակահատվածներում տարեկան 25-30 հզոր երկրաշարժ էր տեղի ունենում, մնացած ժամանակահատվածում՝ մոտ 15 խոշոր երկրաշարժ»,- ասել են գիտնականները:

Tert.am