ԱՄՆ-ն կրկին շրջափակումներ գործադրեց Իրանի դեմ
Շարունակելով ԻԻՀ-ի դեմ թշնամական քայլերը, ԱՄՆ-ն շրջափակումներ գործադրեց Իրանի երկու քաղաքացիների և իրանական երկու ընկերությունների դեմ:
Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ գանձապահության նախարարությունը երկուշաբթի օրը Իսլամական հեղափոխության պահակազորի հետ կապեր ունենալու պատճառաբանությամբ Իրանի երկու քաղաքացիների և երկու ընկերությունների անունները, գերմանական երկու ընկերությունների հետ միասին ներառեց շրջափակումների ցուցակում:
ԱՄՆ գանձապահության նախարարությունն ավելի վաղ ևս Իրանի քաղաքացիների, ինչպես նաև իրանական ու արտասահմանյան ընկերությունների անունները տարբեր, այդ թվում Իսլամական հեղափոխության պահակազորի հետ համագործակցության պատրվակներով, ներառել է շրջափակումների ցուցակում:
ԱՄՆ գանձապահության նախարարության տեղակալ Սիգալ Մանդելքերը նոյեմբերի 8-ին ընդգծեց, որ Վաշինգտոնը պետք է ավելի կոշտ քայլեր ձեռնարկի Իսլամական հեղափոխության պահակազորի դեմ:
Իսլամական հեղափոխության պահակազորը գլխավոր դերակատարություն ունի տարածաշրջանում ԱՄՆ-ի հովանավորած ահաբեկիչների դեմ պայքարում: