Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խզելու հարց չի քննարկում
https://parstoday.ir/hy/news/world-i76577-Թուրքիան_ՆԱՏՕ_ի_հետ_հարաբերությունները_խզելու_հարց_չի_քննարկում
Թուրքիան Նորվեգիայի զորավարժանքների ժամանակ տեղի ունեցած սկանդալից հետո ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խզելու հարց չի քննարկում: Ինչպես հաղորդում է Apsny.ge-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2017 15:28 Asia/Tehran
  • Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խզելու հարց չի քննարկում

Թուրքիան Նորվեգիայի զորավարժանքների ժամանակ տեղի ունեցած սկանդալից հետո ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խզելու հարց չի քննարկում: Ինչպես հաղորդում է Apsny.ge-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը:

 «Ակնհայտ է, որ դա անթույլատրելի է ցանկացած երկրի նկատմամբ, հատկապես՝ մեր հիմնադիր-նախագահ Աթաթուրքի և գործող նախագահի նկատմամբ, պետք չէ հուսալ, թե Թուրքիան դրան չի արձագանքի, դա անհնար է»,- ասել է նա: Կալինը նշել է, որ Թուրքիան լսել է ԱՄՆ-ի «ներողություն»-ը, և դա լավ է, բայց պետք է բացատրել, թե ինչպես է ՆԱՏՕ-ի նման համակարգում՝ խիստ կարգուկանոն ունեցող ռազմական դաշինքում, նման բան կատարվել:«Իհարկե, այս դեպքը պետք է ուսումնասիրել շատ-շատ մանրամասնությամբ, պարզել, թե՝ ով է այդ լուսանկարները տեղադրել և այլն»,- նշել է նա:Կալինը տեղեկացրել է, որ Թուրքիայում սպասում են ՆԱՏՕ-ի բացատրություններին, ակնկալում են, որ հետաքննություն կիրականացվի, և իրենք կլսեն, որ մի քանի հոգի գործից հեռացվել է:

Աղբյուր` Panorama.am