Ֆրանցիսկոս Պապը հանդիպելու է ռոհինգիա մուսուլմաններին
https://parstoday.ir/hy/news/world-i76733-Ֆրանցիսկոս_Պապը_հանդիպելու_է_ռոհինգիա_մուսուլմաններին
Գալիք շաբաթվա ընթացքում Մյանմայի ԱԳ նախարար և այդ երկրի կառավարության բարձրագույն խորհրդատու Անգ Սան Սուչիի և Բանգլադեշում փախստականի կարգավիճակում հայտնված ռոհինգիա մուսուլմանների հետ հանդիպելու համար, աշխարհի կաթոլիկների առաջնորդը այցելելու է այդ երկրներ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 23, 2017 11:40 Asia/Tehran
  • Ֆրանցիսկոս Պապը հանդիպելու է ռոհինգիա մուսուլմաններին

Գալիք շաբաթվա ընթացքում Մյանմայի ԱԳ նախարար և այդ երկրի կառավարության բարձրագույն խորհրդատու Անգ Սան Սուչիի և Բանգլադեշում փախստականի կարգավիճակում հայտնված ռոհինգիա մուսուլմանների հետ հանդիպելու համար, աշխարհի կաթոլիկների առաջնորդը այցելելու է այդ երկրներ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, երեքշաբթի նոյեմբերի 28-ին Ֆրանցիսկոս պապը Մյանմայի մայրաքաղաք Նայպիդոյում հանդիպելու է Անգ Սան Սուչիի հետ: Իսկ  նյեմբերի 30-ին, Պապն այդ երկրի Յանգոն քաղաքի եկեղեցիներից մեկում հանդիպելու է Մյանմայի բանակի հրամատար Մին Անգ Հայնգի հետ:

Ֆրանցիսկոս Պապը դեկտեմբերի 1-ին մեկնելու է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքա՝ այդ երկրում ապաստան գտած Ռոհինգիա մի խումբ մուսուլմանների հետ հանդիպելու համար:

Վերջերս ՄԱԿ-ը հայտարարել է, որ Մյամայի բանակն էթնիկ զտումներ է իրականացնում: