Սիոնիստական ռեժիմից գնված զենքը կիրառվում է Մյանմարում մուսուլմանների սպանության համար
(last modified Fri, 01 Jul 2022 13:45:28 GMT )
Հուլիս 01, 2022 18:15 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմից գնված զենքը կիրառվում է Մյանմարում մուսուլմանների սպանության համար

Եբրայական աղբյուրները հաղորդել են, որ չնայած մարդու իրավունքների կառույցների նախազգուշացումներին՝ Սիոնիստական ռեժիմը Մյանմային զենք է վաճառել, որը կիրառվումէ այդ երկրի մուսուլմանների սպանության համար:

Սիոնիստական ​​ռեժիմը եղել է աշխարհի բռնապետական ​​ռեժիմներին զենքի հիմնական վաճառողներից մեկը: Ռեժիմներ, որոնք բացահայտորեն ոտնահարել են մարդու իրավունքները՝ ցեղասպանություն իրականացնելով։

Ուրբաթ օրը, եբրայական «Հաարեց» թերթը գրել է, որ Մյանմայում իշխող ռեժիմը եղել է Սիոնիստական ​​ռեժիմի զենքի հիմնական պատվիրատուներից մեկը, որին Թել Ավիվը չի վարանել զենք վաճառել 2017 թվականին:

Զեկույցում ասված է.«Զենքի արտահանումը Մյանմա  տեղի է ունենում մի իրավիճակում, երբ մարդու իրավունքների կազմակերպությունները նախազգուշացրել էին, որ Մյանմարի ռեժիմը սպանություններ է կազմակերպելու և դա տեղի ունեցավ»:

«Հաարեց» թերթը  գրել է.«Իթայ Մաք անունով մի փաստաբան այն տարիներին հայց էր ներկայացրել Սիոնիստական ռեժիմի գերագույն ատյանին՝ զենքի արտահանումները Մյանմա դադարեցնելու մասին, բայց այս քայլերից ոչ մեկը չկանխեց Մյանմայի բանակի ԳՇ-ի պետի այցը օկուպացված տարածքներ և ժողովրդի սպանության համար վերջինիս կողմից տարբեր զենքերի գնման պայմանագրի քննարկումը: