Ռուսաստանը Թուրքիայի համար այլընտրանք չէ. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/world-i76795-Ռուսաստանը_Թուրքիայի_համար_այլընտրանք_չէ._Չավուշօղլու
Ռուսաստանն Անակարայի համար ՆԱՏՕ-ի այլընտրանք չէ: Հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հռոմում «Միջեկրածովյան անվտանգության մարտահրավերներն ու Թուրքիայի տեսլականը» թեմայով սեմինարին ելույթ ունենալիս, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2017 08:31 Asia/Tehran
  • Ռուսաստանը Թուրքիայի համար այլընտրանք չէ. Չավուշօղլու

Ռուսաստանն Անակարայի համար ՆԱՏՕ-ի այլընտրանք չէ: Հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հռոմում «Միջեկրածովյան անվտանգության մարտահրավերներն ու Թուրքիայի տեսլականը» թեմայով սեմինարին ելույթ ունենալիս, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Թուրքիան բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում: Ռուսական ինքնաթռի միջադեպից հետո թուրք-ռուսական հարաբերությունները ութ ամիս անց կարգավորվել են: Այժմ քայլեր ենք ձեռնարկում Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի վերականգնման ուղղությամբ: Ռուսաստանը մեզ համար Դաշինքին կամ Եվրոպային այլընտրանք չէ»,- ասել է Չավուշօղլուն: Վերջինս որպես օրինակ բերել է Ուկրաինային, որը «բարձր գին է վճարել Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրություն կատարելու համար»: «Անկարան պարտավոր չէ ընտրություն կատարել: Թուրքիան սերտ կապեր է հաստատում ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի հետ»,- հավելել է Չավուշօղլուն: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ելույթի ընթացքում անդրադարձել է նաև սիրիական ճգնաժամին՝ ընդգծելով, որ աշխատանքներ են տարվում Աստանայի գործընթացը Ժնևյան գործընթացին ինտեգրելու համար:

 Ankakh.com