Բողոքի ցույց ԱՄՆ-ում՝ տեղաբնիկների լուռ ցեղասպանության դեմ
ԱՄՆ-ի մի խումբ քաղաքացիներ, բողոքի ցույց են իրականացրել ի նշան բողոքի այդ երկրում տեղաբնիկների լուռ ցեղասպանության դեմ:
Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ավելի քան 2000 կարմրամորթներ ու ամերիկացի ակտիվիստներ մասնակցելով հինգշաբթի օրը Գոհաբանության տոնի հետ միաժամանակ Մասաչուսեթս նահանգում կազմակերպված հանրահավաքին և կարգախոսներ վանկարկելով, պահանջել են դադարեցնել այդ երկրում ցեղասպանությունը:
Հանրահավաքի մասնակիցներն ընդգծել են ցեղասպանությանը դիմակայելու համար տեղաբնիկների միասնականությունը: Նրանք կառավարությանը կոչ են արել իրագործել նրանց հանդեպ ստանձնած իր պարտավորությունները:
Հանրահավաքը կազմակերպվել է Նյուինգլենդի կարմրամորթների միության ներքո համախմբված ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան նահանգների կարմրամորթների ու ամերիկացի տեղաբնիկների հրավերով:
Այս միությունը 1969-1970 թվականից ի վեր ամեն տարի ԱՄՆ-ում Գոհաբանության օրը նշում է, որպես հանրային սգո օր:
Սա 48-րդ տարին է, որ ԱՄՆ-ում տեղաբնիկների ցեղասպանության ու ստրկատիրության, նաև Քրիստափոր Կոլոմբուսի կողմից այդ մայրցամաքը հայտնաբերվելուց հետո նրանց մշակույթի դեմ ներխուժման հիշատակին նման հանրահավաք է կազմակերպվում: