Պետք է կրկնապատկել հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը. ԵԱՀԿ ԽՎ նախագահ
https://parstoday.ir/hy/news/world-i76907-Պետք_է_կրկնապատկել_հակամարտությունների_կարգավորմանն_ուղղված_ջանքերը._ԵԱՀԿ_ԽՎ_նախագահ
Արևմուտքի և Ռուսաստանի միջև երկխոսությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում դեռ շոշափելի արդյունքներ չի բերում, և պատգամավորները պետք է կրկնապատկեն ջանքերն առաջընթացի հասնելու համար: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2017 12:37 Asia/Tehran
  • Պետք է կրկնապատկել հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

Արևմուտքի և Ռուսաստանի միջև երկխոսությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում դեռ շոշափելի արդյունքներ չի բերում, և պատգամավորները պետք է կրկնապատկեն ջանքերն առաջընթացի հասնելու համար: 

Այս մասին հայտնել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին՝ պատասխանելով պատվիրակներից մեկի հարցին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի Մշտական կոմիտեի նիստի ելույթի ժամանակ:«Կրկնեմ, որ հակամարտությունների հարցերում ռուսական պատվիրակության հետ համագործակցության մեջ էական առաջընթաց չկա: Կարելի է ասել, որ ռուս պատվիրակներն իրենց կողմից ավելի հակված են համագործակցել ահաբեկչության հարցերով»,- մեջբերում է ТАСС-ը Ծերեթելիի խոսքը:Նա հավելել է, որ ռուս պատվիրակները ԵԱՀԿ ԽՎ-ի՝ ահաբեկչության հարցերով հատուկ կոմիտեի անդամներ են:«Դրանով հանդերձ, հակամարտությունների, բռնազավթման, ուկրաինական ճգնաժամի հարցերում առաջընթաց չկա, և, ինչպես արդեն ասել եմ, անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը՝ շոշափելի արդյունքների հասնելու համար», - հայտնել է Ծերեթելին: