Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով մեդիա ընկերության նախագահ է ձերբակալվել
Թուրքիայի լրատվամիջոցները տեղեկացրել են ,որ այդ երկրում ՌԴ դեսպանի սպանության գործով ձերբակալվել է մի հայտնի մեդիա ընկերության նախագահը:
Թուրքիայի Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Guru medya ընկերության նախագահ Խեյրեդդին Այդինբաշը, ով ձերբակալվել էր Թուրքիայում Գյուլենական խմբի հետ համագործակցելու մեղադրանքով, Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով նրա կալանավորման ժամկետը երկարաձգվել է:
Ըստ հաղորդման՝ Այդինբաշը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ կապ է ունեցել Գյուլենական խմբի հետ:
Նշենք, որ 2016–ի դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետևանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։