Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով մեդիա ընկերության նախագահ է ձերբակալվել
https://parstoday.ir/hy/news/world-i76923-Թուրքիայում_ՌԴ_դեսպանի_սպանության_գործով_մեդիա_ընկերության_նախագահ_է_ձերբակալվել
Թուրքիայի լրատվամիջոցները տեղեկացրել են ,որ այդ երկրում ՌԴ դեսպանի սպանության գործով ձերբակալվել է մի հայտնի մեդիա ընկերության նախագահը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 25, 2017 15:06 Asia/Tehran
  • Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով մեդիա ընկերության նախագահ է ձերբակալվել

Թուրքիայի լրատվամիջոցները տեղեկացրել են ,որ այդ երկրում ՌԴ դեսպանի սպանության գործով ձերբակալվել է մի հայտնի մեդիա ընկերության նախագահը:

Թուրքիայի Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Guru medya  ընկերության նախագահ Խեյրեդդին Այդինբաշը, ով ձերբակալվել էր Թուրքիայում Գյուլենական խմբի հետ համագործակցելու մեղադրանքով, Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով  նրա կալանավորման ժամկետը երկարաձգվել է:

Ըստ հաղորդման՝ Այդինբաշը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ կապ է ունեցել Գյուլենական խմբի հետ:

Նշենք, որ 2016–ի դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետևանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։