Էրդողանը դրական արդյունք է ակնկալում Սոչիում ընդունված որոշումներից
https://parstoday.ir/hy/news/world-i76991-Էրդողանը_դրական_արդյունք_է_ակնկալում_Սոչիում_ընդունված_որոշումներից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի արդեն մոտ ժամանակներս դրական արդյունք տեսնել Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Սիրիայի հարցով ընդունված որոշումներից, հայտնում է News.am-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2017 09:23 Asia/Tehran
  • Էրդողանը դրական արդյունք է ակնկալում Սոչիում ընդունված որոշումներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի արդեն մոտ ժամանակներս դրական արդյունք տեսնել Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Սիրիայի հարցով ընդունված որոշումներից, հայտնում է News.am-ը։

«Մենք ծայրահեղ կարեւոր որոշում ենք կայացրել, որպեսզի վերջ դնենք Սիրիայում մարդասիրական աղետին։ Հուսամ, որ շուտով մենք ավելի հստակ կտեսնենք այդ որոշումների դրական արդյունքները»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահները նոյեմբերի 22-ին Սոչիում հայտարարություն էին ընդունել, որի համաձայն՝ կոչ է արվում շարունակել Սիրիայում էսկալացիայի թուլացումը, որը սկիզբ էր դրվել Աստանայի գործընթացի ժամանակ։

ratvakan.am/