Մասնագետի խորհուրդները, թե ինչպես փրկվել ապոկալիպսիսի ժամանակ
https://parstoday.ir/hy/news/world-i77053-Մասնագետի_խորհուրդները_թե_ինչպես_փրկվել_ապոկալիպսիսի_ժամանակ
Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի քաղաքային եւ բնապահպանական որոշումների կենտրոնի փորձագետ Ջոն Ռենը կարծում է, որ բոլոր խոշորամասշտաբ տարհանումների հիմքում ընկած են հիստերիան եւ վախը, իսկ տարերային աղետների մեծ մասը հրատապ տարհանում չի պահանջում, քանի որ դրանք հնարավոր է կանխատեսել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2017 06:20 Asia/Tehran
  • Մասնագետի խորհուրդները, թե ինչպես փրկվել ապոկալիպսիսի ժամանակ

Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի քաղաքային եւ բնապահպանական որոշումների կենտրոնի փորձագետ Ջոն Ռենը կարծում է, որ բոլոր խոշորամասշտաբ տարհանումների հիմքում ընկած են հիստերիան եւ վախը, իսկ տարերային աղետների մեծ մասը հրատապ տարհանում չի պահանջում, քանի որ դրանք հնարավոր է կանխատեսել։

Դրա հիանալի օրինակը փոթորիկներն են, հայտնում է The Daily Mail-ը։

Միաժամանակ կան որոշ միջոցառումներ, որոնք հասանելի են ցանկացած քաղաքացու, որոնք կատարելու դեպքում կարելի է նախապատրաստվել հանկարծահաս աղետին։

Առաջին հերթին Ռեննը խորհուրդ է տալիս պլանավորել ոչ թե փախուստը, այլ տներում մնալը։ Եթե իհարկե, հրաբուխ չի ժայթքել կամ երկնաքար չի ընկել։ Իսկ օրինակ, փոթորիկների եւ քիմիական հարձակումների ժամանակ ավելի ապահով է տանը մնալ, քան փողոց դուրս գալ։

Երկրորդ հերթին անհրաժեշտ է նախապատրաստվել անապահով շրջանից հեռանալու համար։ Անհրաժեշտ է հետեւել նորություններին եւ փրկարարների ծանուցումներտ չանտեսել։

Երրորդ հերթին անհրաժեշտ է պաշարներ ունենալ՝ ջուր, պահածոներ, շտապ բուժօգնության արկղ, լապտեր, մարտկոց։

Եթե բջջային կապի միջոցները տուժել են, ռադիոընդունիչը կօգնի վթարային նախազգուշացումներ ստանալ։ Անհրաժեշտ իրերը պետք է առանձին պայուսակում լինեն։ Պետք չէ մոռանալ փաստաթղթերի մասին։ Կարեւոր է նաեւ ճանաչել տեղանքը եւ հասկանալ, թե ձեր տնից ճանապարհները ուր են տանում։

Եվ վերջապես պետք չէ խուճապի մատնվել։ Պահպանեք հանգստություն եւ սթափ դատեք։

news.am