Հյուսիսային Կորեայի առաջնորդ .«Երկիրը հասել է իր պատմական նպատակին»
https://parstoday.ir/hy/news/world-i77247-Հյուսիսային_Կորեայի_առաջնորդ_._Երկիրը_հասել_է_իր_պատմական_նպատակին
Hwasong-15 բալիստիկ հրթիռը փորձարկելուց հետո, Հյուսիսային Կրոեայի առաջնորդը հայտարարել է, որ երկիրն արդեն միջուկային երկիր է դարձել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2017 07:10 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի առաջնորդ .«Երկիրը հասել է իր պատմական նպատակին»

Hwasong-15 բալիստիկ հրթիռը փորձարկելուց հետո, Հյուսիսային Կրոեայի առաջնորդը հայտարարել է, որ երկիրն արդեն միջուկային երկիր է դարձել:

Սեուլից France-Presse գործակալությունը հաղորդել է.«Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգ Ունը  նոյեմբերի 29-ի առավոտյան, նոր միջմայրցամաքային հրթիռի արձակման գործընթացի դիտարկումից հետո հայտարարել է.«Այսօր մենք իրականացրել ենք միջուկային երկիր դառնալու մեր պատմական նպատակը»:

Տեղական ժամանակով չորեքշաբթի առավոտյան Հյուսիսային Կորեայի Հարավային Պիունգան նահանգում կատարվել է միջմայրցամաքային հրթիռի 8-րդ փորձարկումը: Հրթիռն արձակվել է արևելյան ուղղությամբ: Հյուսիսային Կորեան բազմիցս զգուշացրել է, որ Փխենյանը շարունակելու է հրթիռային փորձակումները, քանի դեռ ԱՄՆ-ն իր դեմ սպառնալիքներ է ներկայացնում և շարունակում է տարածոմալական քաղաքականությունը: