ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչը մեղադրվում է կոռուպցիայի մեջ
Սիոնիստական մի օրաթերթի հաղորդմամբ ՝ ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչը մեղադրվում է կոռուպցիայի մեջ:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն՝ «Մաարիո» օրաթերի գրությամբ, ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչ՝ Դենի Դանոնը պետական գույքից հսկայական գումարներ է փոխադրել հրեական ֆոնդին և այդ գումարից աշխատավարձ է վճարել «Լիքուդ» կուսակցության անդամներին ՝ իրեն պաշտպանելու համար:
Սիոնիստական ռեժիմի վարչապետը ևս հարցաքննության է ենթարկվել՝ Գերմանիայից ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ երեք սուզանավեր գնելու պատճառով:
Սիոնիստական ռեժիմի ղեկավարների մոտ բարոյական ու ֆինանսական խնդիրներն առօրյա բնույթ են ստացել : Վերջին տարիներին, ռեժիմի տասնյակ պատասխանատուներ հարկադրաբար հրաժարական են ներկայացրել: