Հարավկորեական հետախուզությունը չի բացառել նոր միջուկային փորձարկումը ԿԺԴՀ-ում
https://parstoday.ir/hy/news/world-i77263-Հարավկորեական_հետախուզությունը_չի_բացառել_նոր_միջուկային_փորձարկումը_ԿԺԴՀ_ում
Հարավային Կորեայի Հետախուզության ազգային գործակալությունը կարծում Է, որ նոյեմբերի լույս 29- ի գիշերը նոր բալիստիկ հրթիռի արձակումից անմիջապես հետո ԿԺԴՀ-ն կարող Է նոր միջուկային փորձարկումներ կատարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2017 08:36 Asia/Tehran
  • Հարավկորեական հետախուզությունը չի բացառել նոր միջուկային փորձարկումը ԿԺԴՀ-ում

Հարավային Կորեայի Հետախուզության ազգային գործակալությունը կարծում Է, որ նոյեմբերի լույս 29- ի գիշերը նոր բալիստիկ հրթիռի արձակումից անմիջապես հետո ԿԺԴՀ-ն կարող Է նոր միջուկային փորձարկումներ կատարել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները: Հետախուզական գերատեսչության ներկայացուցիչը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, նշել Է, որ հետախուզության գնահատումներով՝ ներկայիս հրթիռային արձակման նպատակը Միացյալ Նահանգներին այն փաստի ցուցադրումն Է, որ նոր հրթիռը կարող Է հասնել նրա մայրցամաքային մաս: Բացի դրանից, Փենյանն այս կերպ Պեկինին ցուցադրել Է դժգոհությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին համապատասխան ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների սահմանումից: Եվս մեկ խնդիր Էր՝ ժողովրդի ներքին միասնության ամրապնդումը, ասել Է հետախուզության ներկայացուցիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Armenpress.am