ՆԱՏՕ-ն Թուրքիային անհրաժեշտ օգնություն չցուցաբերեց. Յըլդըրըմ
https://parstoday.ir/hy/news/world-i77273-ՆԱՏՕ_ն_Թուրքիային_անհրաժեշտ_օգնություն_չցուցաբերեց._Յըլդըրըմ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիային անհրաժեշտ օգնություն չցուցաբերեց ռազմական ոլորտում, գրում են թուրքական լրատվամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2017 08:59 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն Թուրքիային անհրաժեշտ օգնություն չցուցաբերեց. Յըլդըրըմ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիային անհրաժեշտ օգնություն չցուցաբերեց ռազմական ոլորտում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան բազմիցս ենթարկվել է Սիրիայի կողմից հրթիռային հարձակման, ՆԱՏՕ-ն չի ձեռնարկել ոչ մի քայլ երկրի պաշտպանության համար։

Նա ընդգծել է, որ հենց դրանից ելնելով էլ Թուրքիան իր տարածքի պաշտպանության համար ձեռք է բերել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը։

«Թուրքիան իրավունք ունի ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցներն իր տարածքի պաշտպանության համար»,- ասել է Յըլդըրըմը։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված ՆԱՏՕ-ի տարբեր պաշտոնյաներից եկող արձագանքներին։ Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ C-400-ի գնման հետ կապված իրենց որոշումն այլևս անբեկանելի է:

«Մենք գնել ենք C-400-ը, այս գործը փակված է», - ասել է Էրդողանը:

tert.am