ՆԱՏՕ-ն Թուրքիային անհրաժեշտ օգնություն չցուցաբերեց. Յըլդըրըմ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիային անհրաժեշտ օգնություն չցուցաբերեց ռազմական ոլորտում, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան բազմիցս ենթարկվել է Սիրիայի կողմից հրթիռային հարձակման, ՆԱՏՕ-ն չի ձեռնարկել ոչ մի քայլ երկրի պաշտպանության համար։
Նա ընդգծել է, որ հենց դրանից ելնելով էլ Թուրքիան իր տարածքի պաշտպանության համար ձեռք է բերել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը։
«Թուրքիան իրավունք ունի ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցներն իր տարածքի պաշտպանության համար»,- ասել է Յըլդըրըմը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված ՆԱՏՕ-ի տարբեր պաշտոնյաներից եկող արձագանքներին։ Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ C-400-ի գնման հետ կապված իրենց որոշումն այլևս անբեկանելի է:
«Մենք գնել ենք C-400-ը, այս գործը փակված է», - ասել է Էրդողանը:
tert.am