Թուրքիան աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին
https://parstoday.ir/hy/news/world-i77303-Թուրքիան_աջակցություն_է_հայտնել_ԵԱՀԿ_Մինսկի_խմբի_շրջանակներում_ընթացող_գործընթացին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 29-ին Անկարայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հետ:
(last modified 2026-02-25T11:01:30+00:00 )
Նոյեմբեր 29, 2017 19:00 Asia/Tehran
  • Թուրքիան աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 29-ին Անկարայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: «Ես վերահաստատեցի Թուրքիայի աջակցությունը Մինսկի գործընթացին»,- գրել է Չավուշօղլուն:

Armenpress.am