ՄԱԿ-ը դատապարտել է Հարավային Սուդանի 45 խաղաղ բնակիչների սպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i77347-ՄԱԿ_ը_դատապարտել_է_Հարավային_Սուդանի_45_խաղաղ_բնակիչների_սպանությունը
Հարավային Սուդանի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դեվիդ Շիրերը «հրեշավոր» է անվանել Ջոնգլեյ նահանգում խաղաղ բնակինչերի սպանությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2017 05:55 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը դատապարտել է Հարավային Սուդանի 45 խաղաղ բնակիչների սպանությունը

Հարավային Սուդանի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դեվիդ Շիրերը «հրեշավոր» է անվանել Ջոնգլեյ նահանգում խաղաղ բնակինչերի սպանությունը:

Մուրլե ցեղի անդամների կողմից հարձակման արդյունքում 45 մարդ է զոհվել, 19-ը`վիրավորվել: Մահացածների թվում հումանիտար աշխատողներ են եղել: Տեղեկացվում է նաեւ, որ տասնյակ մարդիկ առեւանգվել են:

«Ես խստորեն դատապարտում եմ այդ սպանությունները, ինչպես նաեւ 60 կանանց եւ երեխաների առեւանգումը: Ես կոչ եմ անում երկու համայնքներին զսպվածություն ցուցաբերել եւ դադարեցնել վրեժի համար սպանությունների արատավոր շրջանակը, որը հաճախ տեղի է ունենում երկրի այս հատվածում », - ասել է նա:

News.am