Մոգերինին մեկ անգամ ևս ընդգծեց ՀԳՀԾ-ի հանդեպ Եվրոպայի հավատարմությունը
https://parstoday.ir/hy/news/world-i77479-Մոգերինին_մեկ_անգամ_ևս_ընդգծեց_ՀԳՀԾ_ի_հանդեպ_Եվրոպայի_հավատարմությունը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն կրկին անգամ ընդգծեց 5+1 խմբի անդամ երկրների հետ Իրանի միջուկային համաձայնության հանդեպ Եվրոպայի հավատարմությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2017 04:06 Asia/Tehran
  • Մոգերինին մեկ անգամ ևս ընդգծեց ՀԳՀԾ-ի հանդեպ Եվրոպայի հավատարմությունը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն կրկին անգամ ընդգծեց 5+1 խմբի անդամ երկրների հետ Իրանի միջուկային համաձայնության հանդեպ Եվրոպայի հավատարմությունը:

«Ալ-Ջազիրա Մուբաշեր» հեռուստակայանի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ուրբաթ օրը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում գումարված «Միջինարևելյան երկխոսություններ» համաժողովում մշեց, որ ՀԳՀԾ-ն այդ միության ու տարածաշրջանի գլխավոր շահերից է: Նա պետությունների ղեկավարներին կոչ արեց շարունակել այդ համաձայնության հանդեպ հովանավորությունն ու դրա ամրապնդումը:

Մոգերինի ընդգծմամբ, ԵՄ 28 անդամներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել են, որ միջուկային համաձայնության բոլոր գլուխների գործադրումը ԵՄ-ի համար ապահովական գլխավոր գերակայություն է համարվում:

«Միջուկային համաձայնությունը կցված է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևին, հետևաբար ԱՄՆ-ն չի կարող դրանից հրաժարվել կամ դրա գործադրման հարցում ընտրովի մոտեցում կիրառել»,-հայտարարեց ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Ֆեդերիկա Մոգերինին   համաժողովին առընթեր ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում կատարեց տարբեր հարցերի, այդ թվում միջուկային համաձայնության շուրջ: