Տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել Նեթանյահուի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i77581-Տասնյակ_հազարավոր_մարդիկ_ցույց_են_անցկացրել_Նեթանյահուի_դեմ
Շաբաթ օրը, Թել Ավիվում, բռնագրավյալ Պաղեստինի շուրջ 20 հազար բնակիչներ, իր պաշտոնը չարաշահելու մեղադրանքով դատական ատյանի առջև կանգնած Սիոնստական ռեժիմի վարչապետԲենիամին Նեթանյահուի դեմ ցույց են անցկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2017 07:36 Asia/Tehran
  • Տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել Նեթանյահուի դեմ

Շաբաթ օրը, Թել Ավիվում, բռնագրավյալ Պաղեստինի շուրջ 20 հազար բնակիչներ, իր պաշտոնը չարաշահելու մեղադրանքով դատական ատյանի առջև կանգնած Սիոնստական ռեժիմի վարչապետԲենիամին Նեթանյահուի դեմ ցույց են անցկացրել:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, բողոքի  ակցիան Նեթանյահուի կոռուպցիոն քայլերը դատապարտող ամենախոշոր ակցիան է եղել:

Նեթանյահուն մեղադրվում է երկու գործով: Առաջինն առնչվում է մեծահարուստ առևտրականներից նվերներ ստանալուն, իսկ երկրորդը վերաբերում է իր կառավարության կազմի մասին մրցակից թերթի համեմատությամբ ավելի լավ լրատվություն կատարելու մասին սիոնիստական «Յեդիոթ Ահարոնոթ» օրաթերթի սեփականատերի հետ համաձայնությանը:

Շաբաթ օրվա ցույցի պատճառն է եղել օրինագծի նախատեքստը, որը գալիք շաբաթ վավերացվելու է Քնեսեթում: Այդ օրինագիծը Սիոնիստական ռեժիմի ոստիկանությանն արգելում է Նեթանյահուի դեմ ձևավորված գործերի մասին տեղեկությունների հրապարակումը:

Արդեն մի քանի ամիս, Թել Ավիվում և այլ բռնագրավված շրջաններում Նեթանյահուի հրաժարականը պահանջող բողոքի ակցիաներ են անցկացվում՝ :