Էրդողանը մեկնում է Օբամայի մոտ
https://parstoday.ir/hy/news/world-i7762-Էրդողանը_մեկնում_է_Օբամայի_մոտ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 29-ից ապրիլի 2-ը կգտնվի Վաշինգտոնում` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններ վարելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2016 08:57 Asia/Tehran
  • Էրդողանը մեկնում է Օբամայի մոտ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 29-ից ապրիլի 2-ը կգտնվի Վաշինգտոնում` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններ վարելու համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն նաեւ սիրիացի փախստականների համար Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծելու հարցը:

Միջազգային ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ Թուրքիան ցանկանում է Սիրիայի հյուսիսում այսպես կոչված «անվտանգության գոտի» ստեղծել, որպեսզի սիրիաբնակ քրդերին թույլ չտրվի ինքնավարություն հռչակել այդ քրդաբնակ շրջանում: