Վենեսուելան կստեղծի կրիպտոարժույթի համակարգ՝ ֆինանսական «շրջափակումը» հաղթահարելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i77681-Վենեսուելան_կստեղծի_կրիպտոարժույթի_համակարգ_ֆինանսական_շրջափակումը_հաղթահարելու_համար
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ Վենեսուելան կստեղծի կրիպտոարժույթի համակարգ՝ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Դեկտեմբեր 04, 2017 08:21 Asia/Tehran
  • Վենեսուելան կստեղծի կրիպտոարժույթի համակարգ՝ ֆինանսական «շրջափակումը» հաղթահարելու համար

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ Վենեսուելան կստեղծի կրիպտոարժույթի համակարգ՝ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելան կստեղծի կրիպտոարժույթի համակարգ, որը կկոչվի El Petro՝ արժութային համակարգում առաջ ընթանալու և ֆինանսական շրջափակումը հաղթահարելու համար»,- նախագահի խոսքերն է մեջբերում Ֆինանսների նախարարությունը:

Նշվում է, որ կրիպտոարժույթն անհրաժեշտ է ֆինանսական գործարքներ և ֆինանսավորման նոր միջոցներ փնտրելու համար:

tert.am