ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հյուսիսային Կորեա կմեկնի
https://parstoday.ir/hy/news/world-i77749-ՄԱԿ_գլխավոր_քարտուղարի_տեղակալը_Հյուսիսային_Կորեա_կմեկնի
ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը եռօրյա այցով երեքշաբթի կժամանի Հյուսիսային Կորեա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2017 05:22 Asia/Tehran
  • ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հյուսիսային Կորեա կմեկնի

ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը եռօրյա այցով երեքշաբթի կժամանի Հյուսիսային Կորեա:

Ուղեւորության ընթացքում նա հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության ներկայացուցիչների հետ «կողմերի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող» հարցերը քննարկելու համար: Ջեֆրի Ֆելթմանը հանդիպումներ կունենա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ եւ կայցելի այդ երկրում ՄԱԿ ծրագրերի իրականացման գրասենյակներ: Գտնվելով տարածաշրջանում՝ գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի նաեւ Չինաստան:

News.am