Էրդողանը հորդորել է Թրամփին հրաժարվելը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտքից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, որ եթե ԱՄՆ-ն ճանաչի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, ապա դա կարող է պատճառ դառնալ թուրք-իսրայելական հարաբերությունների խզման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
«Երուսաղեմը մուսուլմանների համար կարմիր գիծ է: Այս ամենը կարող է հանգեցնել Իսրայելի հետ մեր հարաբերությունների դադարեցմանը: Այստեղից ևս մեկ անգամ հորդորում ենք ԱՄՆ-ին զերծ մնալ նման քայլի գնալուց: Դուք չեք կարող նման բան անել: Նման քայլի պարագայում մենք 5-10 օրվա ընթացքում Ստամբուլում կհրավիրենք Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողով, որի ժամանակ շարժման մեջ կդնենք ողջ իսլամական աշխարհը»,- հայտարարել է Էրդողանը:
orer.news/