Թրամփը պատերազմ հայտարարեց մուսուլմանների դեմ
Չնայած տարածաշրջանային ու միջազգային լայնամասշտաբ հակառակության ԱՄՆ նախագահը չորեքշաբթի օրը հայտարարեց. «ԱՄՆ-ն երուսաղեմը պաշտոնապես ճանաչում է, որպես Իսրայելի մայրաքաղաք»:
Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Դոնալդ Թրամփն ԱՄՆ պետքարտուղարությունից ուզել է ԱՄՆ-ի դեսպանատունը Թելավիվից Երուսաղեմ փոխադրելու համար նախապատրաստական քայլեր ձեռնարկել:
ԱՄՆ Կոնգրեսը 1995 թվականի հոկտեմբերի 23-ին վավերացրեց ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ փոխադրելու նախագիծը: ԱՄՆ-ի տարբեր վարչակազմեր անցնող տարիների ընթացքում հանրային կարծիքի հակազդեցությունից սարսափելով հրաժարվել էին գործադրել Կոնգրեսի ընդունած այդ որոշումը:
Այս կապակցությամբ Թրամփի վերցրած քայլը վկայում է Իսրայելի ռեժիմի զավթողականության և ամեն օր ավելի սաստկացող ոճրագործությունների լույսի ներքո այդ ռեժիմի հանդեպ նրա ուշադրության մասին:
Երուսաղեմ սուրբ քաղաքը 1967 թվականից ի վեր զավթված է Իսրայելի կողմից:
Տարբեր երկրների պաշտոնատարներ, ԵՄ-ն, տարբեր խմբեր ու կազմակերպություններ և Պաղեստինի ժողովուրդը վերջին օրերին Թրամփին զգուշացրել էին Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու հետևանքների կապակցությամբ: