Հակաամերիկյան-հակասիոնիստական ցույցերից հետո հաղորդագրություն է տարածվել
https://parstoday.ir/hy/news/world-i78087-Հակաամերիկյան_հակասիոնիստական_ցույցերից_հետո_հաղորդագրություն_է_տարածվել
Իսլամական Իրանում ուրբաթօրյա աղոթարարները դատապարտել են Ղոդսն Իսրայելի կեղծ ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ նախագահի որոշումը, հայտարարելով, որ հավատարիմ են մնալու Սուրբ Ղոդսի ազատագրման գաղափարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2017 13:27 Asia/Tehran
  • Հակաամերիկյան-հակասիոնիստական ցույցերից հետո հաղորդագրություն է տարածվել

Իսլամական Իրանում ուրբաթօրյա աղոթարարները դատապարտել են Ղոդսն Իսրայելի կեղծ ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ նախագահի որոշումը, հայտարարելով, որ հավատարիմ են մնալու Սուրբ Ղոդսի ազատագրման գաղափարին:

Ցույցերի ավարտին, բողոքարարները մի հաղորդագրություն են տարածել, որտեղ ասվում է .«ԱՄՆ-ն, մարդկության առաջին և ամենամեծ թշնամին է և տարածաշրջանում ու աշխարհում պատերազմների ու անապահովության գլխավոր մեղավորը: Բոլորը պարտավոր են ջանքեր գործադրել Պաղեստինի ժողովրդին օգնելու համար»:

Հաղորդագրության մեջ նշված է .«Թրամփի որոշումն օրինական հիմք չունի և Ղոդսն ընդմիշտ մնալու է Պաղեստինի մայրաքաղաքը»:

Աղոթարարները նաև հայտարարել են.«Թրամփի  և Սիոնիստական ռեժիմի այդ անհեթեթ քայլը համարվում է Պաղեստինին և իսլամական աշխարհին ուղղված պատերազմի կոչ: Իրանի ժողովուրդը կանգնելու է այդ սադրիչ քայլի ու ընչաքաղցության դեմ ՝ պաշտպանելով պաղեստինին աջակցելու գաղափարը»: