Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրն է
2015 թվականի սեպտեմբերին, Հայաստանի նախաձեռնությամբ, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը A/RES/69/323 բանաձեւով որոշել է դեկտեմբերի 9-ը հռչակել Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, արժանապատվության հարգանքի եւ այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր:
Ամսաթիվն այս օրն է ընտրվել, քանի որ 1948 թվականին այդ օրը ԳՎ-ն Ցեղասպանության նախազգուշացման եւ դրա համար պատժելու մասին Կոնվենցիա է ընդունել: Բանաձեւը կոնսենսուսի հիմքով ընդունվել է 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում, այն աջակցել են Վեհաժողովի 80 անդամ երկրներ: Նախաձեռնությունը բխում էր Հայաստանի ներկայացրած ցեղասպանությունների կանխման բանաձեւի դրույթներից, որն ընդունվել էր ընթացիկ տարվա մարտի 27-ին Ժնեւում կայացած ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում: Ներկա բանաձեւի նպատակը Հայաստանի ջանքերի լրացումն էր՝ ուղղված ցեղասպանություն հանցագործության դեմ միջազգային գործունեության խթանմանը եւ համախմբմանը:
1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստն այսօր շատ երկրների կողմից է ճանաչվել, այդ թվում՝ Եվրախորհրդարանի եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի: Օսմանյան կայսրությունում հայերի արտաքսումն ու հետապնդումները սկսվել են դեռեւս 19-րդ դարի վերջից, իսկ 1915 թվականին հասել են բարձրակետին, երբ բնաջնջվել է 1,5 մլն մարդ:
Բանաձեւն առանց քվեարկության ընդունելով՝ 193 անդամ երկրները դրանով հաստատել են, որ յուրաքանչյուր առանձին պետություն պաշտասխանատու է ցեղասպանությունից իր բնակչության պաշտպանության համար, որ այդպիսի պատասխանատվությունը նախատեսում է այդ հանցագործության նախազգուշացում, այդ թվում՝ դրա հովանավորչության մասին: Ուստի օրվա նպատակը Ցեղասպանությունների նախազգուշացման եւ դրա համար պատժելու կոնվենցիայի տեղեկացվածության, նրա դերի մեծացումն է ցեղասպանության դեմ պայքարում եւ այդ հանցագործության կանխումը, ինչպես Կենվենցիայում է ձեւակերպված՝ դրան զոհ գնացած մարդկանց հիշելու եւ նրանց հիշատակը հարգելու համար, քանի որ այսօր էլ ցեղասպանությունը համաշխարհային հանրության համար իսկապես շարունակում է գլոբալ սպառնալիք ներկայացնել:
News.am