Հյուսիսային Կորեան համաձայնել է մշտական կապ պահել ՄԱԿ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i78251-Հյուսիսային_Կորեան_համաձայնել_է_մշտական_կապ_պահել_ՄԱԿ_ի_հետ
Հյուսիսային Կորեայի կառավարությունը համաձայնել է մշտական հիմունքներով երկխոսություն սկսել ՄԱԿ-ի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2017 06:11 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան համաձայնել է մշտական կապ պահել ՄԱԿ-ի հետ

Հյուսիսային Կորեայի կառավարությունը համաձայնել է մշտական հիմունքներով երկխոսություն սկսել ՄԱԿ-ի հետ։

Փհենյանը պատրաստ է պաշտպանել ՄԱԿ-ի հետ շփումը տարբեր մակարդակում այցերի միջոցով, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով  ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի այցից հետո Հյուսիսկորեական կենտրոնական հեռագրային գործակալության հայտարարությունը։

Հյուսիսային Կորեա այցելության  ընթացքում ՄԱԿ բարձրագույն ներկայացուցիչը հանդիպել է երկրի ԱԳ նախարար Լի Յոն Հոյի եւ այլ քաղաքական գործիչների հետ։ Ֆելթմանը մտահոգություն է հայտնել Կորեական թերակղզում լարվածության ուժեղացման կապակցությամբ, իսկ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հերթական անգամ ԱՄՆ-ին մեղադրել են միջուկային շանտաժի ու Հյուսիսային Կորեայի նկատմամբ թշնամական քաղաքականության մեջ։

News.am