Շանհայի նավահանգստում բացվել է աշխարհի ամենախոշոր բեռնարկղային տերմինալը
https://parstoday.ir/hy/news/world-i78357-Շանհայի_նավահանգստում_բացվել_է_աշխարհի_ամենախոշոր_բեռնարկղային_տերմինալը
Աշխարհի ամենախոշոր ավտոմատացված բեռնարկղային տերմինալը բացվել է Շանհայի Յանշան խորջրյա նավահանգստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2017 05:49 Asia/Tehran
  • Շանհայի նավահանգստում բացվել է աշխարհի ամենախոշոր բեռնարկղային տերմինալը

Աշխարհի ամենախոշոր ավտոմատացված բեռնարկղային տերմինալը բացվել է Շանհայի Յանշան խորջրյա նավահանգստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի 10-ից այն  փորձնական ռեժիմով սկսել է աշխատել:

Յանշան նավահանգստի ափի երկայնքով 2350 մետր երկարությամբ տերմինալը 2,23 մլն քառակուսի մետր մակերես է զբաղեցնում:

Գործարկվելուց հետո տերմինալի բեռնաշրջանառությունը ամսական կհասնի 4 մլն TEU-ի: Հետագայում այդ ցուցանիշը նախատեսվում է մինչեւ 6,3 մլն հասցնել:

News.am