Հրթիռներին հետևելու վարժանքներ կորեական թերակղզում
https://parstoday.ir/hy/news/world-i78373-Հրթիռներին_հետևելու_վարժանքներ_կորեական_թերակղզում
Հարավային Կորեան հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան հրթիռներին հետևելու վարժանքներ են անցկացրել Կորեական թերակղզու երկնքում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 11, 2017 11:37 Asia/Tehran
  • Հրթիռներին հետևելու վարժանքներ կորեական թերակղզում

Հարավային Կորեան հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան հրթիռներին հետևելու վարժանքներ են անցկացրել Կորեական թերակղզու երկնքում:

Յունհափ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հարավային Կորեայի բանակի համատեղ շտաբը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ ռազմական համատեղ այս վարժանքներում համակարգչային մոդելավորման միջոցով ճանաչելու և հետևելու են Հյուսիսային Կորեայի կողմից արձակված հրթիռին:

Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված վերցերորդ միջուկային փորձարկումից հետո, սա ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի երրորդ հակահրթիռային զորավարժությունն է:

Փխենյանը բազմիցս քննադատել է Կորեական թերակղզում ԱՄՆ-ի հրահրիչ քայլերը և հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է մի կողմ թողնի Հյուսիսային Կորեայի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը:

Փխենյանը համոզված է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային պաշտպանության բարձր կարողությունը ԱՄՆ-ի կանխելու միակ գործոնն է: