Մոգերինի. Բրյուսելը Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք չի ճանաչում
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն Սիոնիստական ռեժիմի վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԵՄ-ն Ղոդսը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք չի ճանաչում:
«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ներկայությամբ ազդարարեց, որ այս կապակցությամբ ամենավատ սցենարը նախ սրբավայրերում և ապա տարածաշրջանում լարվածության ու բռնարարքների սրումը կարող է լինել:
«Սա տարածաշրջանում ծայրահեղականներին մատուցված ծառայություն է լինելու»,-հայտարարեց Մոգերինին:
Մամուլի ասուլիսի ժամանակ Նեթանյահուն հայտարարեց, որ իր կանխատեսմամբ ԵՄ-ի անդամ երկրներից շատերը Ղոդսը պաշտոնապես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք են ճանաչելու:
Դա ի տես այն բանի, որ եվրոպական երկրների մեծամասնությունը դատապարտել է զավթված Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի վերջին որոշումը: