Եվրամիությունը պաշտոնապես գործարկեց պաշտպանական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i78429-Եվրամիությունը_պաշտոնապես_գործարկեց_պաշտպանական_համագործակցությունը
Եվրամիությունը դեկտեմբերի 11¬ին պաշտոնապես հավանություն Է տվել պաշտպանության ու անվտանգության բնագավառում մշտական համագործակցության (PESCO) գործարկման մասին փաստաթղթին. համագործակցության նախագծերի ցուցակին հավանություն կտրվի 2018 թվականի սկզբին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2017 05:34 Asia/Tehran
  • Եվրամիությունը պաշտոնապես գործարկեց պաշտպանական համագործակցությունը

Եվրամիությունը դեկտեմբերի 11¬ին պաշտոնապես հավանություն Է տվել պաշտպանության ու անվտանգության բնագավառում մշտական համագործակցության (PESCO) գործարկման մասին փաստաթղթին. համագործակցության նախագծերի ցուցակին հավանություն կտրվի 2018 թվականի սկզբին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­-ը, ասված Է ԵՄ-­ի խորհրդի հրապարակման մեջ: PESCO-­ն թույլ Է տալիս համատեղ մշակել ուժերն ու միջոցները եւ գործողություններ իրականացնել պաշտպանության ու անվտանգության ոլորտում: Նոյեմբերի 23­-ին ԵՄ-­ի անդամ երկրները, այդ թվում ՆԱՏՕ-­ի մեջ չմտնող Ավստրիան, Կիպրոսը, Ֆինլանդիան եւ Շվեդիան, պաշտոնապես Եվրամիությանը ծանուցել են PESCO­-ի իրականացմանը ձեռնամուխ լինելու մտադրության մասին: Ավելի ուշ նրանց միացել են եւս երկու երկրներ: PESCO-­ին մասնակցելու ցանկություն չեն հայտնել միայն Մեծ Բրիտանիան, Դանիան եւ Մալթան: Որոշման մեջ ներկայացված Է մասնակից երկրների ցուցակը, նշված են այդ երկրների նպատակներն ու համատեղ պարտավորությունները, այդ թվում՝ «իրական չափերով պաշտպանական բյուջեների կանոնավոր ավելացումը՝ համաձայնեցված նպատակներին հասնելու համար»: Փաստաթղթում նշվում Է, որ PESCO-­ի արդյունավետությունն ապահովում Է ԵՄ-­ի խորհուրդը, որտեղ ներկայացված են բոլոր անդամ երկրները՝ ԵՄ-­ի դիվանագիտության ղեկավարի աջակցությամբ: PESCO-­ի քարտուղարության գործառույթներն իրականացնելու են Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը (EBC), ներառյալ ԵՄ-­ի ռազմական շտաբը, եւ Եվրոպական պաշտպանական գործակալությունը, հաղորդել Է ՌԻԱ -Նովոստին:

Armenpress.am