Եվրամիությունը պաշտոնապես գործարկեց պաշտպանական համագործակցությունը
Եվրամիությունը դեկտեմբերի 11¬ին պաշտոնապես հավանություն Է տվել պաշտպանության ու անվտանգության բնագավառում մշտական համագործակցության (PESCO) գործարկման մասին փաստաթղթին. համագործակցության նախագծերի ցուցակին հավանություն կտրվի 2018 թվականի սկզբին:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի խորհրդի հրապարակման մեջ: PESCO-ն թույլ Է տալիս համատեղ մշակել ուժերն ու միջոցները եւ գործողություններ իրականացնել պաշտպանության ու անվտանգության ոլորտում: Նոյեմբերի 23-ին ԵՄ-ի անդամ երկրները, այդ թվում ՆԱՏՕ-ի մեջ չմտնող Ավստրիան, Կիպրոսը, Ֆինլանդիան եւ Շվեդիան, պաշտոնապես Եվրամիությանը ծանուցել են PESCO-ի իրականացմանը ձեռնամուխ լինելու մտադրության մասին: Ավելի ուշ նրանց միացել են եւս երկու երկրներ: PESCO-ին մասնակցելու ցանկություն չեն հայտնել միայն Մեծ Բրիտանիան, Դանիան եւ Մալթան: Որոշման մեջ ներկայացված Է մասնակից երկրների ցուցակը, նշված են այդ երկրների նպատակներն ու համատեղ պարտավորությունները, այդ թվում՝ «իրական չափերով պաշտպանական բյուջեների կանոնավոր ավելացումը՝ համաձայնեցված նպատակներին հասնելու համար»: Փաստաթղթում նշվում Է, որ PESCO-ի արդյունավետությունն ապահովում Է ԵՄ-ի խորհուրդը, որտեղ ներկայացված են բոլոր անդամ երկրները՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի աջակցությամբ: PESCO-ի քարտուղարության գործառույթներն իրականացնելու են Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը (EBC), ներառյալ ԵՄ-ի ռազմական շտաբը, եւ Եվրոպական պաշտպանական գործակալությունը, հաղորդել Է ՌԻԱ -Նովոստին:
Armenpress.am